Ներկայիս «Էներգակարգաբերում» ձեռնարկությունը հիմնադրվել է 1938 թվականին: Իրականացնում է էներգահամակարգում հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերման աշխատանքներ:
Ստորև բերված են Ընկերության կողմից իրականացվող արտադրական գործունեության հիմնական ուղղությունները և կատարվող աշխատանքների անվանացուցակը
1.Էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի էլեկտրատեխնիկական հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերում և փորձարկումներ
2. Երկրորդային կոմուտացիայի, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի կարգաբերում
3.Էլեկտրակայանների ջերմամեխանիկական հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերում և փորձարկումներ
4.Տեխնոլոգիական և էլեկտրական պրոցեսների կառավարման ավտոմատ համակարգերի կարգաբերում և սպասարկում
5. Յուղերի և վառելիքի հսկում, ՋԷԿ-երում և ԱԷԿ-ներում ջրապատրաստման սարքավորումների և ջրաքիմիական ռեժիմների կարգաբերում
6. Մետաղի և եռակցվածքների հսկում
7. ՋԷԿ-երի կեղտահոս ջրերի և արտանետումների հսկում
8.Տեխնիկական հետազննում, փորձաքննության անցկացում և մասնագետների ուսուցանում
1.Էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի էլեկտրատեխնիկական հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերում և փորձարկումներ
1-1. Համաժամ գեներատորների և կոմպենսատորների փորձարկումներ և կարգաբերում:
Պարապ ընթացքի, կարճ միացման, կարգավորիչ և բեռնվածքային բնութագրերի հանում.
1-2. Համաժամ և ոչ համաժամ շարժիչների փորձարկումներ և կարգաբերում.
1-3. Էլեկտրամեքենայական և թիրիստորային գրգռիչներով համաժամ գեներատորների գրգռման համակարգերի փորձարկումներ և կարգաբերում.
1-4. Համաժամ գեներատորների գրգռման ավտոմատ կարգավորիչների նորոգում և կարգաբերում.
1-5. Էլեկտրական մեքենաների ջերմային փորձարկումներ.
1-6. Ուժային տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների, ռեակտորների, աղեղմարիչ կոճերի փորձարկումներ և կարգաբերում.
1-7. Կարգավորվող էլեկտրաշարժաբերների ռեժիմային կարգաբերում, փորձարկումներ և էլեկտրական բնութագրերի հանում.
1-8. Բարձրավոլտ բաշխիչ կայանքների ներքոբերյալ սարքավորումների փորձարկումներ, ստուգում և կարգաբերում.
· չափիչ տրանսֆորմատորներ
· կապի կոնդենսատորներ
· վենտիլային և խողովակային պարպիչներ
· գերլարման սահմանափակիչներ
· հողակցող սարքվածքներ
· հպակցումներ
1-9. Հպակցային դիմադրությունների չափում.
1-10. Ներքոբերյալ սարքավորումների նորոգում և կարգաբերում.
· յուղային և օդային անջատիչներ
· վենտիլային պարպիչներ
· կոմուտացիոն ապարատներ
1-11. Ուժային մալուխների ստուգում և փորձարկումներ, վնասվածքների տեղորոշում.
1-12. Բաց բաշխիչ կայանքներում և օդային գծերի էլեկտրասարքավորումների հպակային միացությունների ջերմադիտակային հսկում.
1-13. 6-35 կՎ ցանցերում փոխհատուցման ունակային հոսանքների հաշվարկներ և միաֆազ հողակցման հոսանքի չափում.
1-14. Դիէլեկտրիկ պաշտպանիչ միջոցների (կրկնակոշիկների,ձեռնոցների և այլնի), օպերատիվ ձողերի, բարձր լարման ցուցիչների հոսանքաչափիչ աքցանների, մեկուսիչ պատվածքով գործիքների փորձարկում.
1-15. Ամպրոպապաշտպան միջոցառումների մշակում.
1-16. Էլեկտրասարքավորումների պլանային կանխարգելիչ ստուգումների համար փաստաթղթերի մշակում.
· կանխարգելիչ փորձարկումների առանձին տեսակների համար հրահանգների և ծրագրերի կազմում
· մեկուսացման վիճակի գնահատում և նորոգման աշխատանքների ծավալի որոշում
· գեներատորների և տրանսֆորմատորների փաթույթների մեկուսացման, չորացման ծրագրերի կազմում
2.Երկրորդային կոմուտացիայի, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի կարգաբերում
2-1. Օդային գծերի ֆիլտրային ուղղորդված և դիֆերենցիալ-ֆազային բարձր հաճախականային պաշտպանությունների ռեժիմային կարգաբերում.
2-2. Համակարգային ավտոմատիկայի (АЧР, АЧРС, АПВ և այլն) կարգաբերում.
2-3. Ձեռնարկությունների բաշխիչ կայանքների էլեկտրասարքավորումների համալիր կարգաբերում.
2-4. Կայանային կուտակիչ մարտկոցների լիցքավորող ագրեգատների նորոգում և կարգաբերում.
2-5. Ցածրավոլտ ուժային սարքավորումների կարգաբերում (ավտոմատներ, հպարկիչներ, մագնիսական և ոչ հպակային թողարկիչներ, էլեկտրաինդուկցիոն տաքացուցիչներ և այլն).
2-6. Տրանսֆորմատորների գազային ռելեների փորձարկումներ և կարգաբերում.
2-7. Ջերմային կայանների էլեկտրասարքավորումների փորձարկումներ և կարգաբերում.
2-8. Էներգահամակարգի նորակառույց ու վերակառուցված օբյեկտներում գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարում հետևյալ ուղղություններով.
· ռելեական պաշտպանություն, ազդանշանման սարքվածքներ, արգելափակումներ
· հաստատուն և փոփոխական հոսանքի վահաններ
· սեփական կարիքների մինչև 1կՎ լարման միացություններ
3.Էլեկտրակայանների, ջերմային կայանների և ցանցերի ջերմամեխանիկական հիմնական և օժանդակ սարքավորումների կարգաբերում և փորձարկումներ
3-1. Կաթսաների և տուրբինների ջերմային փորձարկումներ` սարքավորումների հիմնական տեխնիկա-տնտեսական ցուցանիշների որոշումով.
3-2. ՋԷԿ-երի սարքավորումների էներգետիկական նորմատիվային բնութագրերի և վառելիքի տեսակարար ծախսի նորմերի մշակում և կազմում.
3-3. Կաթսայական սարքավորումների ռեժիմային-կարգաբերման փորձարկումներ` կաթսաների ռեժիմային քարտերի կազմմամբ և աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմամբ: Այրիչների գործողության և գազա-օդային ուղիների վիճակի վերլուծություն.
3-4. Կաթսաների և տուրբինների արագընթաց փորձարկումներ հիմնանորոգումներից առաջ և հետո` կատարված նորոգման որակն ու արդյունավետությունը որոշելու համար.
3-5. Օժանդակ սարքավորումների փորձարկումներ և կարգաբերում (կաթսաների քարշա-փչման մեխանիզմներ, տուրբինների խտարարներ, հովարաններ, սնուցող, շրջանառու և խտուցքային պոմպեր,օդազրկիչներ, ցանցային ջրի տաքացուցիչներ և այլն).
3-6. Ջերմային ցանցերի կարգաբերում.
3.7. Ջերմային ցանցերի փորձարկումներ` ջերմային կորուստների որոշումով:
4.Տեխնոլոգիական և էլեկտրական պրոցեսների կառավարման ավտոմատ համակարգերի մշակում, ներդնում, կարգաբերում և սպասարկում
4-1. ՀԷԿ-երի ներքոբերյալ ավտոմատ համակարգերի նորոգում,կարգաբերում և սպասարկում.
· էներգահամակարգում հաճախության վթարային անկման դեպքում ՀԷԿ-երի ագրեգատների ավտոմատ թողարկում և հզորության տեխնոլոգիական հավաքում,ագրեգատների անցումը «СГ» ռեժիմից «СК» ռեժիմի և հակառակը,պաշտպանության և ազդանշանման հիդրոմեխանիկական սխեմաներ
· ոռոգիչ և դերիվացիոն ջրանցքներում հոսքի և ծախսի համեմատ ՀԷԿ-երի ակտիվ հզորության ավտոմատ կարգավորման համակարգեր
· հիդրոտուրբինների արագության կարգավորման մեխանիկական և էլեկտրահիդրավլիկական ավտոմատ համակարգեր
4-2. Էներգահամակարգի օբյեկտների հակահրդեհային ավտոմատիկայի և ազդանշանման համակարգերի նորոգում և կարգաբերում.
4-3. Էներգահամակարգի ՋԷԿ-երի տուրբոագրեգատների կարգավորման և շոգեբաշխման ավտոմատ համակարգերի նորոգում և կարգաբերում.
4-4. Էներգահամակարգի ռեժիմային պարամետրերի (հաճախության,ակտիվ և ռեակտիվ հզորության փոխհոսքերի) կարգավորման ավտոմատ համակարգերի ներդրման գծով փորձարարա-կարգաբերիչ համալիր աշխատանքների կատարում.
4-5. Հզորության միջպետական-միջհամակարգային փոխհոսքերի (Իրան-Հայաստան ՕԳ) հակավթարային ավտոմատիկայի նոր համակարգերի մշակում, պատրաստում և ներդնում.
4-6. Միկրոպրոցեսորային համակարգերի մշակում, պատրաստում, ներդնում և սպասարկում հետևյալ ուղղություններով.
· էներգահամակարգի օբյեկտների էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրման և սպառման ավտոմատ հաշվառում
· հեռուստամեխանիկայի կապուղիներով էներգահամակարգի պարամետրերի տվյալների հավաքման և Կենտրոնական կարգավարական ծառայության մնեմովահանի վրա արտապատկերման համակարգեր
· էլեկտրակայանների էլեկտրական սարքավորումների ընթացիկ պարամետրերի հավաքման միկրոպրոցեսորային համակարգեր` տերմինալների մոնիտորների վրա տեղեկատվության դուրսբերմամբ
· ՀԷԿ-երի ջրամբարներում և ավազաններում ջրամակարդակի չափման ավտոմատ համակարգեր
4-7. Ներքոբերյալ չափիչ միջոցների նորոգում և կարգաբերում.
· գերձայնային ծախսաչափեր
· գերձայնային արատադիտակներ
· գերձայնային հաստաչափեր
· հաճախության գեներատորներ
· հաճախաչափեր
· ուժային մալուխների վնասվածքի տեղորոշիչներ
· "ЛИФП" ցուցիչներ
· կալորիաչափիչ ռումբեր և ջերմատվության չափիչներ
5.Յուղերի և վառելիքի հսկում, ՋԷԿ-երում և ԱԷԿ-ներում ջրապատրաստման սարքավորումների և ջրաքիմիական ռեժիմների կարգաբերում
5-1. ՋԷԿ-երում, ԱԷԿ-ներում և շրջանային ջերմակայաններում ջրապատրաստման սարքավորումների շահագործման վիճակի զննություն, այն բարելավելուն ուղղված միջոցառումների մշակում և ներդնում.
5-2. ՋԷԿ-երում և ԱԷԿ-ներում ջերմամեխանիկական սարքավորումների ջրաքիմիական ռեժիմների և սառեցնող ջրի շրջանառու համակարգի հետազոտություն և կարգաբերում, դրանց կայունացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդնում.
5-3. Կաթսաների, տուրբոագրեգատների խտարարների, ջերմային ցանցերի ջերմուղիների նախագործարկային և շահագործական քիմմաքրումների անցկացում.
5-4. Կաթսայական կայանքների ջերմաքիմիական փորձարկումներ.
5-5. Կարճաժամկետ և տևական կանգառներին ջերմաէներգետիկական սարքավորումների կոնսերվացում.
5-6. Քիմիական ռեագենտների պահանջարկի հաշվարկ և քիմիական ռեագենտների ու իոնափոխանակիչ նյութերի համար հայտերի հիմնավորում.
5-7. Գործարկման-կարգաբերման աշխատանքներ ՋԷԿ-երի և շրջանային ջերմակայանների քիմիական աղազերծման կայանքներում, խտուցքամաքրիչներում, ջերմային ցանցի լրասնման կայանքներում,կեղտահոսի ջրամաքրիչ կառուցվածքներում.
5-8. Էներգահամակարգի ջերմամեխանիկական սարքավորումների քիմիական ջրամաքրման իոնափոխանակիչ նյութերի, զտիչների, խողովակների նմուշահատերի հետազոտություն.
5-9. Ջրի, գոլորշու, քիմիական ռեագենտների, էլեկտրալիտների և նստվածքների քիմիական վերլուծությունների կատարում.
5-10. Ջրապատրաստման, ջրաքիմիական ռեժիմի գծով նախագծերի և մշակումների փորձաքննության անցկացում.
5-11. Թարմ յուղերի որակի հսկում, շահագործվող էներգետիկական և արդյունաբերական յուղերի կրճատ և լրիվ վերլուծություններ.
5-12. Տրանսֆորմատորային յուղում լուծված գազերի քրոմատոգրային վերլուծություն.
5-13. Քրոմատոգրիչով և կալորիաչափիչ ռումբով բնական գազի վերլուծություն, մազութի վերլուծություն.
5-14. Տրանսֆորմատորների ջերմասիֆոնային զտիչների սիլիկագելի կլանիչ հատկությունների հետազոտություն:
6.Մետաղի և եռակցվածքների հսկում
6-1. Չքայքայող մեթոդներով (գերձայնային և փոշեմագնիսային արատանշում,գամմա-ռենտգենագրություն) մետաղի և եռակցվածքների հետազոտություն.
6-2. Կաթսաների, տուրբինների և խողովակաշարերի տարրերի մետաղի և եռակցվածքների հետազոտություն` ներառյալ լաբորատոր և բարձր ջերմաստիճանային պայմաններում, տաք կոշտության եղանակով տևական ամրության որոշում, մետաղի աղեղնային սպեկտրաքննություն, կաթսայահսկողության, ГОСТ-երի, ОСТ-երի և ТУ-ների պահանջներին մետաղի համապատասխանությունը հաստատող մետաղագրական և քիմիական վերլուծություններ.
6-3. Բաքերի, անոթների, թմբուկների, բարձր և ցածր ճնշման խողովակաշարերի, տուրբինների հոսանուտ մասերի մետաղի վիճակի հետազոտություն.
6-4. Մետաղի մուտքային ստուգում.
6-5. Աշխատապաշարն սպառած մետաղի վիճակի հետազոտություն և դրա փոխարինման կամ հետագա շահագործման վերաբերյալ փաստաթղթերի պատրաստում:
7.ՋԷԿ-երի կեղտահոս ջրերի և արտանետումների հսկում
7-1. ՋԷԿ-երի կաթսաների ծխագազերում վնասակար արտանետումների քանակությունը որոշելու փորձարկումներ, ՋԷԿ-երից արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների և վերակառուցումների արդյունավետության գնահատում.
7-2. ՋԷԿ-երից արտանետումների սահմանային թույլատրելի նորմերի մշակում և կազմում.
7-3. ՋԷԿ-երի և ԱԷԿ-ների կեղտահոս ջրերի ստուգիչ վերլուծություններ` թթվածնի կենսաքիմիական պահանջարկի որոշմամբ.
7-4. Ջրաղբյուրներ հոսող աղտանյութերի սահմանային թույլատրելի նորմերի մշակում.
7-5. ՋԷԿ-երի և էներգահամակարգի այլ օբյեկտների աշխատատեղերում սանիտարահիգիենիկ հետազոտությունների անցկացում ըստ հետևյալ գործոնների.
· աղմուկ, թրթռումներ
· լուսավորվածություն (բնական,արհեստական)
· միկրոկլիմա
· գազավորվածություն:
8.Տեխնիկական հետազննում,փորձաքննության անցկացում և մասնագետների ուսուցանում
8-1. «Էներգակարգաբերում» ձեռնարկության արտադրական գործունեության բոլոր ուղղություններով էլեկտրաէներգետիկական սարքավորումների տեխնիկական հետազննումների անցկացում.
8-2. Ձեռնարկության գործունեության ուղղություններով աշխատանքների հետ կապված նախագծերի,ծրագրերի,տեխնիկական առաջադրանքների փորձաքննություն.
8-3. Եռակցողների և արատանշողների ուսուցանում և ատեստավորում.
8-4. Օբյեկտներում յուղերի ու վառելիքի քիմիական լաբորատորիաների կազմակերպում և անձնակազմի համապատասխան ուսուցանում:
«Էներգակարգաբերում»-ը իրագործում է նաև էներգաօբյեկտների մասնագետների ուսուցանում ձեռնարկության արտադրական գործունեության բոլոր ուղղություններով:
Ընկերության գլխավոր տնօրենն է Ալբերտ Բաղդասարյանը:

|